«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում Դելին է

Համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում Դելին է
05.12.2025 | 14:01

Մինչ հայաստանյան հանրությունը կենտրոնացել է եկեղեցի-պետություն և իշխանություն-կաթողիկոս օրեցօր սրվող հարաբերությունների վրա, որն ինքնըստինքյան հասկանալի է, այլ կերպ չէր էլ կարող լինել՝ իրականում աշխարհակարգի նոր կառուցվածքը որոշվում է ուժեղագույն կենտրոնների հարաբերությունների նոր վերադասավորումներով: Երբ դա ավարտվի, կավարտվի նաև միջազգային նոր համակարգի ձևավորումը, և նոր ազդեցության ու շահերի գոտիներում գտնվող փոքր պետությունները, կամա թե ակամա, ստիպված են լինելու ընդունել նաև նոր կանոնները: Աքսիոմատիկ ճշմարտություն է նաև այն, որ նոր աշխարհակարգի տրամաբանությանը համապատասխան վերակառուցվելու են նաև ներքաղաքական ինստիտուտները: Այսինքն, հայտնվելով իքս ուժային կենտրոնի ազդեցության և շահերի գոտում, դու չես կարող ունենալ նրան քննադատող և մերժող քաղաքական դիրքորոշմամբ իշխանություն: Այդպիսի իրավիճակը ինքնըստինքյան նվազագույնի է հասցնում նաև արտաքին քաղաքականության ոլորտային դիվերսիֆիկացիան:

Այս առումով հիմա համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում Դելին է, որտեղ պաշտոնական այցով գտնվում է ՌԴ նախագահը: Հնդկաստանը միջուկային տերություն է, բնակչության թվով թիվ մեկ երկիրն է, տնտեսական պոտենցիալով գերազանցում է մեծ պետություններից շատերին: Նա առաջատար դերակատարում ունի Հարավային Ասիայում, Չինաստանի հետ միասին նրա դիրքորոշումներից են կախված նաև ՌԴ-Արևմուտք առճակատման և ուկրաինական պատերազմի ավարտի արդյունքները: Ուշադրության է արժանի այն, որ Հնդկաստանը և Ռուսաստանը պարբերաբար կարծիքներ են փոխանակում Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Դելիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Իհարկե, շատ կարևոր է պատժամիջոցներին չմիանալը և նավթի գնումների հարցը, այլապես Պուտինը չէր գնա Հնդկաստան:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 6064

Մեկնաբանություններ